Ուկրաինան ցանկանում է ամերիկյան մահաբեր հրթիռներ ստանալ

Ուկրաինան կարող է խնդրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին՝ թույլատրել 2400 կիլոմետր հեռահարությամբ Tomahawk հրթիռների օգտագործումը Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու համար։ Այս մասին Politico-ին տված հարցազրույցում ասել է Գերագույն ռադայի ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Եգոր Չերնյովը։

Հրատարակության տվյալներով՝ Ուկրաինայի իշխանությունները դիտարկում են ամերիկյան զենք կիրառելու հնարավորությունը՝ նախքան Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն վերադառնալը։ Կիևը մտադիր է Tomahawk հրթիռների միջոցով Ռուսաստանի պաշտպանական գործարանների վրա հարձակվելու մասին, գրել է Politico-ն։

Ուկրաինայի իշխանությունները պաշտոնապես չեն հայտարարել Tomahawk հրթիռների առկայության մասին։ Այդ հրթիռների հեռահարությունը 2400 կիլոմետր է, ինչը յոթ անգամ գերազանցում է ATACMS հրթիռների շառավիղը։