Արևմտյան քաղաքական գործիչները Վրաստանում հրահրում են ընդդիմությանը և կոչ են անում «մայդան» անել. Մդինարաձե

«Վրացական ընդդիմության ներկայացուցիչների գործողությունները ծայրահեղականություն են, որը խրախուսել են Վրաստան այցելած օտարերկրյա քաղաքական գործիչները և կոչ արել նրանց այստեղ «մայդան» կազմակերպել»,- ասել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։
Անցած շաբաթ Թբիլիսի էին այցելել ԵՄ ութ երկրների խորհրդարանների ներկայացուցիչներ։ ԵՄ խորհրդարանների փոխխոսնակները և արտաքին հարաբերությունների հանձնաժողովների ղեկավարները հանդիպել են բոլոր նրանց, ովքեր մեղադրում են վրացական իշխանություններին ընտրությունները կեղծելու մեջ՝ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին, ընդդիմությանը և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, իսկ երեկոյան ելույթ են ունեցել բողոքի ցույց:
«Այդ ծայրահեղականությունը, որն իրականացվում էր գործակալական  ընդդիմության կողմից, խրախուսվում էր այն օտարերկրյա քաղաքական գործիչների կողմից, ովքեր նախորդ օրերին եկան Վրաստան, հրահրեցին գործակալներին, նրանց կանչեցին այստեղ Մայդան և հանգիստ վերադարձան իրենց երկրները»,- ասում է Մդինարաձեն։

Արտասահմանյան պատվիրակության կազմում էին Գերմանիայի, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի, Լեհաստանի, Շվեդիայի, Ֆինլանդիայի և Ֆրանսիայի խորհրդարանների ներկայացուցիչներ։ Նրանցից ամենակոշտ հռետորաբանությամբ առանձնացել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը, ով Վրաստանի իշխող կուսակցությանն անվանում է «վրացական մղձավանջ»։ ԵՄ երկրների խորհրդարանների անդամները բեմից ասում էին, որ ինչ-որ մեկը փորձում է վրացիներից խլել ազատությունը, ժողովրդավարությունը, ամբողջ երկիրը, անդամակցությունը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին։ Եվրոպացի քաղաքական գործիչները հավաքվածներին կոչ են արել չհանձնվել, և ընդգծել, որ իրենք Թբիլիսի են ժամանել՝ աջակցելու վրացիներին ժողովրդավարության և Եվրոպայի ճանապարհին։, քանի որ Վրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին, ոչ թե նեոգաղութային իրավիճակ: