Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է անում հետաքննություն անցկացնել՝ պարզելու, թե արդյոք Իսրայելը «ցեղասպանություն» է իրականացրել Գազայում։
Հարցազրույցների գրքից մի հատվածում Կաթոլիկ եկեղեցու առաջնորդն ասում է, որ «որոշ փորձագետների կարծիքով՝ այն, ինչ կատարվում է Գազայում, ունի ցեղասպանության հատկանիշներ»։
87-ամյա Պապը ավելացնում է. «Մենք պետք է ուշադիր ուսումնասիրենք՝ պարզելու, թե արդյոք դա տեղավորվում է իրավաբանների և միջազգային մարմինների կողմից ձևակերպված տեխնիկական սահմանման մեջ»:
Երեքշաբթի օրը գրքի հրապարակումից առաջ հատվածներ են տպագրվել իտալական La Stampa թերթում:
Ցեղասպանությունը, ըստ ՄԱԿ-ի, սահմանվում է որպես գործողություններ, որոնք կատարվել են ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական խմբին ամբողջությամբ կամ մասամբ ոչնչացնելու մտադրությամբ:
Գազայում ՀԱՄԱՍ-ի առողջապահության նախարարության տվյալներով՝ Իսրայելի ռազմական արշավի հետևանքով զոհվել է ավելի քան 43,000 մարդ, թեև այդ թիվը չի տարբերում քաղաքացիական անձանց և ՀԱՄԱՍ-ի մարտիկներին:
Իսրայելն ասում է, որ խիստ միջոցներ է ձեռնարկում խաղաղ բնակչության շրջանում զոհերից խուսափելու համար՝ զգուշացնելով մարդկանց տարհանել այն տարածքները, որտեղ գործում է:
Միավորված ազգերի կազմակերպությունը վերջերս հայտարարեց, որ Գազայի պատերազմում մահացածների գրեթե 70%-ը, որը նա հաստատել է, եղել է կանանց եւ երեխաների շրջանում :
