Վրաաստանի ոստիկանությունը ցրել է հանրահավաքը

Թբիլիսիի կենտրոնում ոստիկանները ցրել են ընդդիմության հանրահավաքը, որը հրաժարվում է ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները:
Քաղաքի կենտրոնականփողոցներում  կիրակի երեկոյան վրաններ և նստարաններ են տեղադրվել։ Ակցիայի մասնակիցներին տրվել են սնունդ, տաք ըմպելիքներ և վերմակներ, որպեսզի նրանք գիշերը չցրվեն։ Այս հատվածում մեքենաների երթեւեկությունն արգելափակված էր։
Ցրումը սկսելուց առաջ Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ կոչ անելով ակցիայի կազմակերպիչներին և մասնակիցներին ենթարկվել ոստիկանության օրինական պահանջին և մաքրել ճանապարհը։
«Հանրահավաքի մասնակիցներին տրվել է բավականաչափ ժամանակ՝ արտահայտելու իրենց կարծիքը և փաստելու բողոքը: Խոսքի ազատությունը չի ներառում ճանապարհներ փակելը և քաղաքացիների կյանքի սովորական ռիթմը խաթարելը»:

Ներկա պահին ոստիկանությունն ամբողջությամբ ազատել է Թբիլիսիի կենտրոնում գտնվող Մելիքիշվիլիի պողոտան՝ ցուցարարներին դուրս մղելով ճանապարհի երթեւեկելի հատվածից։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ հանրահավաքի ժամանակ բերման են ենթարկվել մի քանի ցուցարարներ, մեկ հոգի վիրավորվել է եւ շտապօգնության մեքենայով տեղափոխվել հիվանդանոց:

Ընդդիմության առաջնորդները հայտարարում են, որ չեն դադարեցնելու իրենց պայքարը եւ կգնան մինչեւ վերջ: