Ջո Բայդենը լիազորել է Ուկրաինային սկսել ԱՄՆ-ի կողմից մատակարարվող հրթիռների արձակումը դեպի Ռուսաստան: Այդ մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները: «Բայդենի քաղաքականության փոփոխությունը նշանակում է, որ Կիևն այժմ կկարողանա օգտագործել բանակի մարտավարական հրթիռային համակարգերը հեռահար հարձակումների համար»,- Sky News-ին ասել են ամերիկացի պաշտոնյաներ:
Ուկրաինան ծրագրում է իր առաջին նման հարձակումներն իրականացնել առաջիկա օրերին, հայտնել են աղբյուրները՝ չբացահայտելով մանրամասներ՝ ելնելով օպերատիվ անվտանգության նկատառումներից:
Քաղաքագետները վտանգ են տեսնում, որ Ուկրաինայի կողմից նման քայլին գնալը կհանգեցնի երրորդ համաշխահային պատերազմի…
