Ինչու՞ հիշեց Թեհլիրյանին

Այլեւս փաստ է, որ փաշինյանախմբի գերնպատակը հայոց պատմության բոլոր էջերը գլխիվայր շուռ տալն է. հերոսներին դավաճան «նշանակելը», հաղթանակները «օկուպացիա» ու «ագրեսիա» հռչակելը, Հայոց պատմությունը ծաղրելն ու կասկածի տակ դնելը: Նրանց կողմից թիրախավորված են ու ծաղրի առարկա են անգամ մեր պատմական հայրենիքը, պատմության լուսավոր էջերը:

Անդրանիկ Քոչարյանը՝ Նեմեսիսի վրա «գործ տվող»

Հայ վրիժառու Սողոմոն Թեհլիրյանն ու  «Նեմեսիս» գործողությանը վաղուց են փաշինյանախմբի թիրախում: Ոչ վաղ անցյալում Անդրանիկ Քոչարյանը «գործ տվեց» Նեմեսիսի հերոսների վրա.«Գիտե՞ք «Նեմեսիսը» ինչ ա: Դա գործողություն ա, որը առանց դատ ու դատաստանի վերաբերվում ա ինչ-որ մարդկանց վերացնելուն:…. Քանի որ այս հաղորդումը դիտելու են ոչ միայն մեր հայրենակիցները, այլեւ՝ համապատասխան կառույցները, ճիշտ կլինի, որպեսզի մանրամասն ուսումնասիրվի «Նեմեսիսի» ամբողջ բնույթը, հարյուրամյա գործողությունների ամբողջ ծավալը եւ ի հայտ բերվեն դրա վտանգները նաեւ մեր այսօրվա առօրյա կյանքում, նաեւ՝ մեր պետականության համար: Վերջին հաշվով, երբ որ մենք քննարկում ենք արտաքին հետախուզության մասին, ոչ ավել, ոչ պակաս նշվեց, որ արտաքին հետախուզություն մենք ունեցել ենք «Նեմեսիս» ունենալու պարագայում: Այսինքն, իրենք պատկերացնում են արտաքին հետախուզությունը մարդկանց վերացնելու մեջ: Երբ որ ասում ես՝ բա մարդկանց…,ասում են. «մենք թուրքերի հետ…թուրք սրիկաներին»: Հասկացանք, իսկ հայեր եղե՞լ են այդ ցանկի մեջ: Եվ արդյոք, ինչ-որ մարդիկ իրավասո՞ւ են առանց դատ ու դատաստանի կայացնեն մարդկանց կյանքեր տնօրինելու իրավասության իրավունք»:       Հիշեցնենք, որ «Նեմեսիս» գործողության նպատակն էր պատժել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը կազմակերպած և իրականացրած Երիտթուրք պարագլուխներին, 1918 թվականի Բաքվի հայկական ջարդի կազմակերպիչներին և թուրքերի հետ համագործած հայ դավաճաններին։ Վրեժի գործողությունը կազմակերպել է ՀՅԴ-ն: Իրականացնողները եղել են Սողոմոն Թեհլերյանը, Արամ Երկանյանը, Արշավիր Շիրակյանը, եւ այլ ազգանվեր հայ երիտասսրդներ, որոնք իրենց ընտանիքի անդամների, հարազատների ու հայ ազգի նկատմամբ իրականացրած անմարդկային ոճիրի վրեժը լուծեցին՝ սպանելով ցեղասպանության պարագլուխներին: Մինչդեռ Անդրանիկ Քոչարյանը ոչ պաշտոնապես ստանձնում է «Նեմեսիսի» դատաստանին ենթարկված Թալեաթի եւ մյուս ցեղասպանների փաստաբանի դերը: Իրավապահներին նման կոչով դիմելով, Քոչարյանը կասկածի տակ է դնում նրանց նկատմամբ հաշվեհարդարների իրավական եւ բարոյական կողմը: Իսկ երբ խոսում է «Նեմեսիսի» շրջանակներում հայերի սպանությունների մասին, հավանաբար, ի նկատի ունի այն դավաճան հայերին, որոնք համագործակցել են թուրքերի հետ: Նման հայեր եւս արժանացել են «Նեմեսիսի» դատաստանին:

Սփյուռքի պատասխանը Քոչարյանին

Անդրանիկ Քոչարյանի ասածը առաջացրեց շատ սփյուռքահայերի  բուռն վրդովմունքը: Իսրայելի հայկական համայնքի ներկայացուցիչ Սերոբ Սահագյանը գրեց.«Անդրանի Քոչարյան, ծօ, մարդ չմնա՞ց, քե՞զ մնաց Նեմեսիսը քննարկել, ազգի սուրբ վրէժխնդրութիւնը սակարկել: Այո՛, իրաւունք ունի՛ս: Չգիտես, մի օր դու ալ կարող ես Նեմեսիսի ցանկին ներգրաւուել, եթէ մինչ պահս չես ներգրաւուել… Ու չկասկածե՛ս այդ դատի մասին, լսելու են անպայման քո ամենից մտերիմներն: Հասկանալու են, որ Նեմեսիսը ինքնին արդարադատութիւն է: Հասկանալու են, որ հակառակ քո ասածին, ան երբեւէ առանց դատի, անմիջական վճիռի բիրտ գործադրություն չէր ու չէ: Հասկանալու են, որ այդ երբեւէ չարդարացված սպանություն չէր ու չէ: Այլ ընդհակառակն՛ Նեմեսիսը սրբագործությւն էր: Սրբագործություն էր մէկու կէս միլիոն նահատակի արյամբ արդարացված: Սրբագործութիւն էր ողջ ազգի մը կտակից լիազօրված: ՎԵՐՋԱՊԷՍ ԱՆՀՈԳ ԵՂԻՐ.Եթէ Նեմեսիսը մի օր իր վճիռը ձեր նմանների նկատմամբ կայացնի: Հավատա, թուրքից նվազը ձեզ չեն վերաբերի»:

Զարկե՛ց ճակտին, փռե՛ց գետնին, գինի՛ լից…

Փաշինյանի՝ Աժ-ում նորից Նեմեսիսին ու Թեհլիրյանին հիշելը փաստում է, որ ինքն ու իր թիմը վախենում են… «Գինի լից» երգի հերոսը պետության չգոյության սիմվոլն է».- բացահայտեց Փաշինյանը: Այո, Փաշինյանենք «չեն սիրում», ատում են հայ վրիժառուներն: Ու դա ունի իր հիմնավոր պատճառը. այս պարտությունները, իշխանության կասկածելի պահվածքը առաջացնում է վրեժի ցանկություն թե՛ արտաքին թշնամու, թե՛ ներքին դավաճանների նկատմամբ: Վերջին երկու տարում հաճախ է հիշվում Սողոմոն Թեհլերյանի անունը: Համացանցում, զարմանալիորեն, ավելի շատ տղամարդիկ են սպասում նոր Թեհլերյանի ի հայտ գալուն…Մինչդեռ,  «Նեմեսիսի» ու Թեհլերյանի անունները ցայտնոտի մեջ են գցում իշխանականներին:

Անգամ թուրքական դատարանն էր  Թալեաթին դատապարտել մահապատժի…

Փաշինյանն ու Անդրանիկ Քոչարյանը, հավանաբար, լավ ծանոթ չեն մեր պատմությանը, տեղյակ չեն, որ անգամ Թուրքական Զինվորական արտակարգ դատարանը Թալեաթին ու Հայոց ցեղասպանության մյուս կազմակերպիչներին ճանաչել է մեղավոր եւ դատարապարտել մահապատժի՝ «զինվորական հանցագործությունների եւ «կայսրության» հայ բնակչության ոչնչացման համար»: Բայց, քանի որ հանցագործներն արդեն փախել էին եւ թաքնվել տարբեր երկրներում, կարողացան որոշ ժամանակ զերծ մնալ իրենց պատիժը կրելուց, այդ պատիժն իրականացրին «Նեմեսիսի» մարտիկները: Անգամ Բեռլինի դատարանն արդարացրեց Սողոմոն Թեհլերյանին, ով «Նեմեսիս» գործողության շրջանակներում 1921 թվականի մարտի 15-ին գնդակահարեց Թալեաթին: Իսկ Քոչարյան Անդրանիկն ասում է, թե «մարդկանց» սպանել են առանց դատ ու դատաստանի:

Հ/Գ «Կան դատեր, որոնց դատավճիռը չպետք է վստահել դատարաններին»- Սողոմոն Թեհլերյան:

Նաիրա Վանյան