Ամերիկացի գործիչների հայամետ հայտարարությունները դուր չեն եկել Բաքվին

Բաքուն ԱՄՆ-ին մեղադրում է կողմնակալ լինելու ու երկկողմ հարաբերությունները փչացնելու մեջ։

«Չնայած երկկողմ հարաբերություններում դրական դինամիկա ստեղծելու և համագործակցության հեռանկարներ բացահայտելու ջանքերին, ԱՄՆ որոշ պաշտոնյաների կողմնակալ հայտարարությունները բացասաբար են անդրադառնում երկկողմ հարաբերությունների վրա»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջոշուա Հաքի գլխավորած պատվիրակությանն ընդունելության ժամանակ։

Անդրադառնալով սեպտեմբերի 16-ին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատանը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության փոխտնօրեն Իզաբել Քոուլմանի հակաադրբեջանական հայտարարություններին, Բայրամովը նշել է, որ նման հայտարարությունները «անհարգալից են տարածքային ամբողջականության նկատմամբ»։

Աղբյուր` Փաստինֆո