Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կարծում է, որ Վրաստանը մտնում է «խորը քաղաքական ճգնաժամ», որը հնարավոր է հաղթահարել նոր խորհրդարանական ընտրությունների միջոցով, և Եվրոպան կօգնի նրան այդ հարցում։
«Վրաստանը մտնում է խորը քաղաքական ճգնաժամ, մեր եվրոպացի ընկերները եկել են մեզ մոտ, և սա լավ նշան է, որ Եվրոպան մեզ չի թողնում իր ձեռքից, իսկ Եվրոպայում հավատում են Վրաստանին և նրա ժողովրդին», — ասել է նա Թբիլիսիում, ԵՄ ութ երկրների խորհրդարանական հանձնաժողովների ղեկավարների հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Ըստ Զուրաբիշվիլիի՝ Վրաստանը ժողովրդավարական երկիր է, որը չունի ժողովրդավարական իշխանություն. «Վրաստանն ունի միակուսակցական իշխանություն, որը տիրացել է երկրի բոլոր ինստիտուտներին, և մենք արդյունքը ստացել ենք վերջին միակուսակցական կեղծված ընտրություններում»։
Վրաստանի նախագահը կարծում է, որ քաղաքական ճգնաժամից այսօր հնարավոր է դուրս գալ միայն նոր խորհրդարանական ընտրություններ նշանակելու միջոցով. գալիս է»։
