The Whashington post-ը գրում է, որ համաշխարհային առաջնորդների հետ Թրամփի նախնական զանգերը չեն իրականացվում Պետդեպարտամենտի և ԱՄՆ կառավարության թարգմանիչների աջակցությամբ։ Թրամփի անցումային թիմը դեռ պետք է համաձայնագիր ստորագրի Գլխավոր ծառայությունների վարչության հետ՝ նախագահական անցումների ստանդարտ ընթացակարգ: Թրամփն ու նրա օգնականները անվստահություն են հայտնում կարիերայի պետական պաշտոնյաների նկատմամբ՝ հաշվի առնելով իր պաշտոնավարման առաջին ժամկետի ընթացքում նախագահական զրույցների արտահոսքի փաստերը: «Նրանք ուղղակիորեն զանգում են Թրամփին»,-ասում են նրան մոտ կանգնած աղբյուրները:
