ԶՈՄԲԱՄԱՆԻԱՅԻ ՎԱԽՃԱՆԸ

ԱՄՆ-ում բնակվող քաղաքական գործիչ Արմեն Զատիկյանը, սոցցանցի իր էջում անդրադառնալով ԱՄՆ նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակին, գրում է.«Այս պատկերը ամբողջ աշխարհը տեսնում է ժողովրդավարության օրրան համարվող ԱՄՆ֊ի նախագահական ընտրություններից հետո, որտեղ ստահոդ մասմեդիան երկրի բնակչության զգալի մասին զոմբիների վերածած, բացեիբաց ստում էր թե “հարցումների արդյունքում” Քեմալա Հարիսը ջախջախում է Թրամփին, մինչդեռ իրականում ողջ Ամերիկայի պատմության ընթացքում գործող իշխանության նկատմամբ ջախջախիչ հաղթանակ էր տանում մի մարդ, որը 10-15 տարի շարունակ ամենաստոր ձևով հալածվում էր, ընդհուպ մինչև օր ու մեջ մահափորձերի ենթարկվելով՝ իշխանությունը ամենախարդախ կեղծիքների միջոցով իրենից գողացած սատանիստ լիբերալ ֆաշիստներից կողմից…
May be an image of map and textՍակայն Ամերիկայի ժողովուրդը, իրական ամերիկացիները զգալով որ երկիրը կործանվում է, սթափվեցին և արթնացան, ամեն ձևով կանգնեցին իրենց հերոս առաջնորդի թիկունքին, որի արդյունքում Թրամփը նախատիպը չունեցող ջախջախիչ հաղթամնակ տարավ բոլոր առումներով և էլեկտորալ քոլեջի հաշվարկներով և ժողովրդի ձայներով, առաջին անգամ հստակ կողմնորոշում չունեցող բոլոր յոթ նահանգները քվերակեցին միևնույն թեկնածուի(Թրամփի) օգտին…
Սա դեռ սկիզբն է, աշխարհը դեռ շա՜տ է խոսելու Նոյեմբերի
5-ին ԱՄՆ-ում տեղի ունեցածի մասին, առավել ևս դրանից հետո այդ ընտրությունների արդյունքում ԱՄՆ-ում և աշխարհում կատարվելիք հսկայական փոփոխությունների, գուցեև պատմական իրադարձությունների մասին…
Հ.Գ. Ինձ մի բան է շ՜ատ հետաքրքրում, սրանից հետո հայ արևմտամետերը, սատանիստ լիբեռաստ բայդենից ծովից-ծով Հայաստան մուրացողները, նրանից ֆեյսբուքով զորք «ուզողները» և հետը «ազգային պետություն» շինողները, դեռ շարունակելու՞ են արևմտամետ մնալ, թե՞ իջնելու են ջրի հատակը մինչև անցնի վտանգը…