Կիևը նախապատրաստվում է Զելենսկու և Թրամփի հանդիպմանը

Վլադիմիր Զելենսկու և Դոնալդ Թրամփի թիմերը սկսել են նախապատրաստվել Ուկրաինայի և ԱՄՆ-ի առաջնորդների հնարավոր հանդիպմանը, Կիևում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան։

Նրա խոսքով, առաջնորդների միջև արդեն իսկ հաստատվել է ուղիղ կապ. Զելենսկին առաջիններից մեկն է, ով շնորհավորել է Թրամփին վերընտրվելու կապակցությամբ։

Սակայն հանդիպման կոնկրետ ժամկետը դեռ որոշված ​​չէ։ Զելենսկին նաև հայտնել է Թրամփի հետ իր հեռախոսազրույցի մասին՝ այն անվանելով «հրաշալի»։