Անդրադառնալով ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակին, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին ասել է.«Եվրամիությունը պետք է կենտրոնանա «սեփական տունը կարգի բերելու» վրա: ԵՄ-ի համար այժմ հիմնական խնդիրները պետք է լինեն մրցունակությունը, պաշտպանությունը և սակագները: Մի հարցրեք, թե ինչ կարող է անել ԱՄՆ-ը ձեզ համար, հարցրեք, թե Եվրոպան ինչ պետք է անի իր համար, ես նկատի ունեմ մրցունակության հարցը, մենք գիտենք, թե ինչ պետք է անենք։։
