Բաքվի պահանջները՝ լուծարել հայկական բանակը եւ լռեցնել սփյուռքին…

Բաքվում «գաղտնազերծվել» են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի երեք չհամաձայնեցված կետեր։ Ավելի վաղ հայկական կողմը հայտարարում էր, որ խաղաղության պայմանագրի նախագիծը բաղկացած է 16 կետից, որից 13-ը համաձայնեցվել է, իսկ մնացած երեք կետերը՝ «մասամբ» են կարգավորվել։ Ադրբեջանի նախկին դեսպան և Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի ղեկավար Ֆարիդ Շաֆիևը  իր «X» (նախկին Twitter) միկրոբլոգում գրել է.«Այդ կետերից մեկը վերաբերում է Հայաստանի Սահմանադրությունից Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների հանմանը։ Մեկ այլ կետ էլ նախատեսում է կողմերին հրաժարվել միջազգային դատարաններում միմյանց դեմ դատական ​​հայցեր ներկայացնելուց։ Վերջապես, երրորդ վիճելի կետը վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանին երրորդ կողմի ուժերի, այդ թվում՝ դիտորդների տեղակայման արգելքին»։ Շաֆիևը նաեւ հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի կայունությունն ապահովելու համար Հայաստանի ռազմական հնարավորությունները պետք է սահմանափակվեն, Հայաստանը պետք է ապառազմականացվի, հետ կանչի ԵՄ սահմանային մոնիթորինգի առաքելությունը: Ըստ Բաքվի պահանջի, Հայաստանը պետք է դադարեցնի դիվանագիտական եւ իրավական դաշտում Արբեջանի դեմ, իրենց բառերով ասած՝ «պատերազմը» եւ նունը պահանջի հայակակն սփյուռքից: