
ԱՄՆ աշխարհահռչակ ֆինանսիստ, միլիարդատեր, «Բաց հասարակությունների» հիմնադրամի հոգաբարձու Ջորջ Սորոսը իր հսկայական կարողության՝ 25 մլրդ դոլարանոց կայսրության վերահսկողությունը անցյալ տարի հանձնեց իր որդուն՝ Ալեքսանդր Սորոսին, ով ոչ այնքան հանրային կերպար է: Նա հիմնադրամի մենեջերն է եւ իրեն համարում է քաղաքական լիբերալ և բարերար։ Հիշեցնենք, որ 92-ամյա Սորոսն ասում էր, որ չի ցանկանա, որ իր հիմնադրամներն անցնեն իր հինգ երեխաներից որևէ մեկի վերահսկողությանը: Ալեքսը ընտանիքի միակ անդամն է, որը «Soros Fund Management»-ի կառավարման խորհրդում է եւ անցյալ տարվա դեկտեմբերին ստանձնեց «Բաց հասարակության» հիմնադրամների նախագահությունը:
Սորոսը նաև ԱՄՆ դեմոկրատական կուսակցության ամենամեծ դոնորներից է: Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Քամալա Հարիսին անվանել է Սորոսի որդու՝ Ալեքսանդր Սորոսի «խամաճիկը»։ «Ես պարզապես կցանկանայի շնորհակալություն հայտնել Ալեքսանդր Սորոսին, քանի որ ոչ ոքի չի ստիպում կասկածել, որ նա է լինելու իր հաջորդ խամաճիկը»,- գրել է Մասկը՝ մեկնաբանելով Սորոսի լուսանկարը Հարիսի հետ և ուղերձը, որ նա աջակցում է ԱՄՆ փոխնախագահին։ ԱՄՆ նախագահական ընտրություններում Հարիսիի պարտությունը հավասարազոր է Սորոսի պարտությանը: Թեեւ ամեն ընտրության ժամանակ հաղթողի ու պարտվողի դերերն այստեղ փոխվում են:

Թե որքա՞ն կպահպանվի Սորոսի պարտությունն ԱՄն-ում, պարզ չէ: Սակայն ակնհայտ է, որ «սորոսիզմի» դիրքերը շատ երկրներում են թուլացել. ազգայնական ուժերը դժգոհ են Սորոսի բերած «դեմոկրատական» ղեկավարներից, որոնք իրենց հետ բերում են ազգային արժեքների ոչնչացում, հասարակության դեգրեդացիա եւ բարոյազրկում: Բացի այդ՝ այդ երկրները հարկադրված են լինում ներքաշվել կործանարար պատերազմների մեջ: Ուստի ընտրում են ազգայինն ու ավանդականը: Վրաստանի օրինակը՝ փաստ…

Թե որքան «արդյունավետ» կաշխատի Սորոս կրտսերը եւ կկարողանա՞ շարունակել հոր գործն ու գունավոր հեղափոխություններ արտահանել տարբեր երկրներ, կերեւա առաջիկայում: Իսկ մինչ այդ նա ազնվորեն ու անթաքույց ներկայացնում է այն երկրների ղեկավարներին, որոնք «սորոսական» են: Նա իր ինստագրամյան եւ էջում բազմաթիվ լուսանկարներ ունի դեմոկրատների ներկայացուցիչների՝ Օբամայի, Փելոսիի, սենատոր Շիֆի եւ այլոց
Նաիրա Վանյան
Շարունակությունը՝ «Սորոսը եւ Հայաստանը», հաջորդիվ…
