«Գորշ գայլը» ուզում է սահմանադրական փոփոխություն, որպեսզի Էրդողանը նորից ընտրվի…

 Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ՝ «Գորշ գայլեր» խմբավորման առաջնորդ Դեւլեթ Բահչելին  խոսել է սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին, որպեսզի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարողանա հաջորդ ընտրություններում առաջադրվել նախագահի պաշտոնում։ «Պրն. Նախագահ Էրդողանը միակ տարբերակն է՝ կապված « Թուրքիայի դարի» անվտանգության, պետության շարունակականության և քաղաքական կայունության հետ։ Այս համատեքստում պետք է սահմանադրական ճշգրտում կատարվի»,- ասել է Բահչելին՝ նոյեմբերի 5-ին իր խորհրդարանական խմբին ուղղված ամենշաբաթյա ուղերձում:

«MHP-ն Էրդողանի ամենամոտ դաշնակիցն է, ով նաև իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) նախագահն է։ Նա երկրորդ անգամ երկրի ղեկավար է ընտրվել 2023 թվականին և գործող սահմանադրությամբ չի կարող առաջադրվել ևս մեկ ժամկետով։ Նրա համար նախագահի պաշտոնում առաջադրվելու միակ ճանապարհը 2028 թվականի ընտրություններից առաջ ինքնալուծարվելու խորհրդարանի որոշումն է»,- ասել է նա։

Բահչելին ընդգծել է, որ  ճիշտ և բնական կլինի Էրդողանի ընտրությունը հաջորդ ընտրություններում, որպեսզի կառավարությունը լուծի տնտեսական խնդիրները և արմատախիլ անի ահաբեկչությունը։