«Իսրայելի և Ադրբեջանի իշխանությունները քննարկում են Լեռնային Ղարաբաղը՝ հայկական Արցախը հրեաներով բնակեցնելու հարցը»: Այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի Դաշնության Աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի ներկայացուցիչ Արայիկ Սարգսյանը:
Նրա վկայությամբ՝ իր անդամակցած ակադեմիայի տվյալներով, 2023 թվականի սեպտեմբերի 4-7-ին Իսրայելում էր գտնվում Ադրբեջանի նախագահի օգնական, Ալիեւի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի վարիչ, ազգությամբ լեռնային հրեա Հիքմեթ Հաջիևը (լուսանկարում՝ ձախից), ում ընդունել է Իսրայելի վարչապետ, հայտնի հայատյաց Բենիամին Նեթանյահուն (լուսանկարում՝ աջից): Հենց այդ հանդիպմանն էլ քննարկվել է Արցախի հայաթափման և իսրայելցիներով բնակեցնելու հարցը:
Հրեաներով լեցուն առաջին ինքնաթիռը ուղղվեց դեպի Ադրբեջանին սահմանակից Ռուսաստանի Դաղստանի ինքնավար հանրապետությունը, որտեղից էլ Ադրբեջանի տարածքով պետք է աստիճանաբար տեղափոխվեին Արցախ՝ հին հայկական երկրամասը բնակեցնելու նպատակով: Սակայն Դաղստանի բնակչության, հիմնականում ավարների և լեզգիների հակահրեական բուռն ցույցերի և այլ գործողությունների շնորհիվ այդ հակահայկական ծրագիրը առայժմ տապալվեց:
Հրեաների ժամանումը Դաղստան պարզապես կատաղեցրեց Պաղեստինի ազատության օգտին հանդես եկող տեղի ավարներին և լեզգիներին, որոնք հարձակվեցին իսրայելական ինքնաթիռի վրա: Բարձրացավ միջազգային մեծ աղմուկ, ինչը սիոնիստներին ստիպեց ժամանակավորապես հրաժարվել Արցախը հրեաներով բնակեցնելու մտքից: Բայց հակահայկական այդ ծրագիրը վերանայված չէ և, ըստ պարոն Սարգսյանի, սիոնիստները կփորձեն այն կյանքի կոչել այս տարվա վերջից, նոյեմբերին Բաքվում կայանալիք՝ կլիմայի խնդիրներին նվիրված միջազգային համաժողովից հետո:
Դեռ 2021 թ. աշնանը Արայիկ Սարգսյանը հանդես էր եկել ցնցիչ հայտարարությամբ՝ Ադրբեջանի իշխանություններն ու Իսրայելի հատուկ ծառայությունները պատրաստվում են 15 կիբուց (հրեական կիսառազմականացված, փակ տիպի բնակավայր) կառուցել Արցախի պատմական հայկական տարածքներում, մասնավորապես Ջրականում (Ջեբրաիլ) և Վարանդայում (Ֆիզուլի): Իսրայելը մտադիր է կիբուցներ հիմնել նաև Հադրութ շրջկենտրոնում և Հադրութի շրջանի հայկական երկու գյուղերում՝ Խծաբերդում և Տողում: Այսինքն, ըստ էության, Իսրայելը սկսել է հայկական տարածքների գրավումը: Կարծես թե հաստատվում է հայ շատ դիտորդների այն հաղորդագրությունը, թե Ադրբեջանի ու Թուրքիայի ձեռքերով հայ ժողովրդի դեմ կռվում է Իսրայելը…
1909-ի ապրիլին Ադանայի հայկական կոտորածներից հաշված օրեր հետո, երբ հազարավոր հայոց դիակներ դեռ անթաղ էին կամ ծփում էին Միջերկրականի ջրերում, Ադանայում են հաստատվել տարբեր տեղերից եկած հրեա բազմաթիվ ընտանիքներ:
Գեղարդ, կանադա
