«Ես այդ օրվա երջանիկ մարդկանցից մեկն էի, որի նկատմամբ այդ օրը քննադատություն չի հնչել»։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասԵԼ Է Ալեն Սիմոնյանը՝ խոսելով այն մասին, որ ՔՊ վարչության հերթական նիստից հրապարակված տեսանյութի վերնագրում նշվել էր՝ «ինքնաքննադատության օր էր»։
«Չնայած դրան, ես համարում եմ, որ խմբակցությունում տեղի ունեցող ամեն ինչի համար ես նույնպես պատասխանատու եմ, և խմբակցության հետ կապված ցանկացած խնդիր ինձ նույնպես վերաբերում է»,–հավելել է նա։
Հարցին, թե ու՞մ էին քննադատում վարչության անդամները, Ալեն Սիմոնյանը պատասխանել է. «Եթե մենք միտք ունենայինք այս ամեն ինչի մասին պատմելու, ուղիղ եթեր կմտնեինք»։
