Նոյեմբերի 1-ին ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հեռախոսով կապ է հաստատել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ։ Այս մասին ասված է կաթողիկոսության հաղորդագրության մեջ:
«Նախագահ Թրամփը բարձր է գնահատել Նորին Սրբություն Արամ Առաջինի առաջնորդությունը, ով վերջերս ավարտեց շրջագայությունը Միացյալ Նահանգներում, և վերահաստատել իր աջակցությունն արցախահայությանը և հավատարմությունը տարածաշրջանում խաղաղությանը։
Նա նաև բարձր է գնահատել ամերիկահայ համայնքը որպես ուժեղ, խելացի և դինամիկ։ Ի պատասխան՝ Արամ Ա Վեհափառ Հայրապետը երախտագիտություն է հայտնել պարոն Թրամփին հայ ժողովրդին սատարելու հրապարակային հայտարարության համար և ընդգծել ԱՄՆ-ի համաշխարհային առաջնորդության կենսական նշանակությունն այս կրիտիկական պահին։
Նորին Սրբությունը մեծ հույս հայտնել, որ նոր վարչակազմի գալուստով Միացյալ Նահանգները լրջորեն կանդրադառնա արցախյան հիմնախնդրին, հատկապես Արցախի հայերի վերադարձի իրավունքի, անվտանգության և կարգավիճակի միջազգային երաշխիքների, ինչպես նաև էթնիկ զտումների պատասխանատվության ապահովման վերաբերյալ։ Բացի այդ, Նորին Սրբությունը հույս է հայտնել նոր վարչակազմի օրոք հայաստանյան ակտիվ ներկայացուցչության և Հայ Առաքելական Եկեղեցու Ամերիկայի Հայոց Արևելյան և Արևմտյան թեմերի և Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հետ բաց երկխոսության անհրաժեշտության մասին»,- նշվում է հաղորդագրության մեջ:
ԱՄՆ նախագահները Հայաստանի, հայերի ու Արցախի հիմնախնդիրների մասին հիշում են միայն ընտրությունից- ընտրություն: Թրամփը Արցախի ու արցախցիների դեմ մղված ցեղասպանական պատերազմի մասին չհիշեց 2020թ-ին, երբ ինքը նորից քարոզարշավի էր դուրս եկել: Իսկ այդ մասին իրեն ուղղված հարցին էլ ի միջի այլոց, մի «կեսբերան» ասաց. «Մի բան կանենք… հայերը լավ ժողովուրդ են»: Այդ քարոզարշավի ժամանակ նա չզանգեց ոչ Կիլիկիո Կաթաղոիկոս Արամ Ա-ին, ոչ Գարեգին Բ-ին, ոչ էլ որեւէ զորակցություն հայտնեց իրենց հայրենիքում ցեղասպանվող արցախցիներին: Ուստի, որեւէ ակնկալիք ունենալ, թե հիմա նախագահ ընտվելով նա կանդրադառնա Արցախի ու արցախցիների հիմնախնդիրներին, միամտությւուն կլինի: Իսկ եթե անդրադառնա, ապա դա կանի միայն տարածաշրջանում նոր պատերազմ հրահրելու եւ Ռուսաստանի դեմ նոր ճակատ բացելու նպատակավ, ոչ թե արցախցիների խնդրով մտահոգված… Չմոռանանք, որ տարբեր տարածաշրջաններում մղվող պատերազմները մղվում են հենց ԱՄՆ-ի հրահրմամբ ու թողտվությամբ:
Նաիրա Վանյան
