ԱՄՆ-ը առաջիկա օրերին ռազմավարական ռմբակոծիչներ կտեղակայի Եվրոպայում՝ ՆԱՏՕ-ի գործընկերների հետ համատեղ գործողություններ իրականացնելու համար։ Այդ մասին հայտնել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի եվրոպական հրամանատարությունից։
«Ակնկալվում է, որ ռմբակոծիչների աշխատանքային խմբի տեղակայումը Եվրոպայում կսկսվի մոտ օրերս», — ասված է հրամանատարության հաղորդագրության մեջ։
Ռազմաօդային ուժերի ռմբակոծիչները Միացյալ Նահանգներից կտեղափոխվեն եվրոպական հրամանատարության պատասխանատվության տակ։ Մի քանի շաբաթ շարունակ ամերիկյան ռմբակոծիչների անձնակազմերը կմարզվեն և գործողություններ կանցկացնեն դաշնակիցների և ՆԱՏՕ-ի գործընկերների հետ։
