Իսպանիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 207-ի

Vehicles are seen piled up after being swept away by floods in Valencia, Spain, Thursday, Oct. 31, 2024. (AP Photo/Alberto Saiz) Mass Image Compressor Compressed this image. https://sourceforge.net/projects/icompress/ with Quality:80

Իսպանիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 207-ի և շարունակում է աճել, հայտարարել է ներքին գործերի նախարար Ֆերնանդո Գրանդե-Մարլասկան Cadena Ser ռադիոկայանին տված հարցազրույցում։

«Իմ ունեցած վերջին տվյալներով՝ զոհերի թիվը 207 է»,- ասել է նա՝ վկայակոչելով փորձագետներին։

Նախկինում Վալենսիայի ինքնավար համայնքում գրանցվել էր մահվան 202 դեպք։ ԶԼՄ-ների տվյալներով՝ առնվազն 250 մարդ համարվում է անհետ կորած։