Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը այսօր՝ նոյմեբերի 2-ին, մամուլի ասուլիս է հրավիրել օրերս զենք պահելու կասկածանքով իրեն ձերբակալելու հետ կապված:
Ավելի վաղ նա հայտարարություն էր տարածել նշելով.
«Ինձ անհիմն մեղադրանքով ձերբակալելը (իբր թե ապօրինի զենք ունենալու կասկածը) այս իշխանության քաղաքական բռնաճնշման արար է, որով փորձ են անում ինձ ահաբեկել և լռեցնել: Խուզարկություններով (մեքենա և բնակարան) ինձ մոտ որևէ ապօրինի զենք կամ այլ առարկա չի հայտնաբերվել:
Հաշվի առնելով բազմաթիվ հայ երիտասարդների ապօրինի ձերբակալությունները և նրանց նկատմամբ քաղաքական բռնաճնշումները՝ խնդրում եմ վաղն առավոտյան կազմակերպել մամլո ասուլիս, որի ժամանակ կներկայացնեմ երեք ուղերձ՝ ուղղված Ոստիկանությանը, Հայաստանում ԱՄՆ դեսպանին և Հայաստանի երիտասարդներին»,- գրել է նա:
Նշենք, որ օրերս 9 քաղաքացի էր ձերբակալվել զենք պահելու կասկածանքով, այդ թվում Հովհաննես Ավետիսյանը, ավելի ուշ նրանք ազատ էին արձակվել:
