Հյուսիսային Կորեան կաջակցի Ռուսաստանին այնքան ժամանակ, մինչև պատերազմը կավարտվի նրանց հաղթանակով։
Այս մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի արտգործնախարար Չո Սուն Հին՝ Մոսկվայում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո։
«Մենք կրկնում ենք, որ մենք միշտ ամուր կաջակցենք մեր ռուս ընկերներին մինչև Հաղթանակի օրը», — ասել է Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարար Լի Սոն Հին:
«Մենք կասկած չունենք, որ Ռուսաստանի հարգարժան նախագահ Վլադիմիր Պուտինի իմաստուն ղեկավարությամբ ռուսական բանակը և ժողովուրդը, անկասկած, մեծ հաղթանակի կհասնեն իրենց սուրբ պայքարում իրենց պետության ինքնիշխան իրավունքների և անվտանգության համար»,- հավելել է նա։
Լավրովը ողջունել է երկու երկրների բանակների և հետախուզական ծառայությունների սերտ կապերը։
