ԱՄՆ-ը պահանջում է հետաքննել Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները և այդ հարցի շուրջ խորհրդակցում է իր դաշնակիցների հետ, ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։ Այս մասին գրել է «Echo of the Caucasus»-ը։
«Մենք նաև ասացինք, որ մենք խորհրդակցում ենք Եվրամիության մեր գործընկերների հետ, թե ինչ այլ տեսակի հետաքննություններ կարող են տեղին լինել», — ասել է Միլլերը:
Սակայն նա նշել է, որ Վրաստանի կառավարության հետ հարաբերությունները դեռ վերանայման ենթակա են։ «Մենք կասեցրել ենք 95 միլիոն դոլարի օգնությունը։ Մենք ցանկանում ենք, որ մարդկանց հիմնարար ազատությունները պաշտպանվեն․ ինչպիսիք են, բողոքի ակցիաներ անելու, իրենց կարծիքն արտահայտելու իրավունքը, ոչ մի կերպ չոտնահարվեն»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
Միլլերը կրկնել է նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ուղերձը, ով ավելի վաղ կոչ էր արել վրացական իշխանություններին թափանցիկորեն հետաքննել ընտրությունների ժամանակ թույլ տրված բոլոր խախտումները։
Հոկտեմբերի 30-ին Սպիտակ տունը հայտարարություն է տարածել, որում Ջո Բայդենը մտահոգություն է հայտնել «երկրում (Վրաստանում) վերջերս տեղի ունեցած ժողովրդավարական հետընթացի կապակցությամբ։
