Պետությունը նախատեսում է նվազեցնել հանրային պաշտպանների թիվը

ՀՀ արդարադատության փոխնախարար, նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ ասել է, որ պետությունը նախատեսում է նվազեցնել հանրային պաշտպանների թիվը:

«Նախորդ տարի հանրային պաշտպանների թիվն ավելացել էր 15-ով: Հիմա նախատեսվում է կրկին կրճատել այդ թիվը»,-ասել է Արմենուհի Հարությունյանը: Նա դրանով պայմանավորեց Հանրային պաշտպանի գրասենյակին ուղղվող բյուջեի նվազեցումը: