Երեւանում, Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 3-ին տեղի կունենա Յուրի Շեւչուկի եւ ДДТ ռոք-խմբի համերգը։
ДДТ-ի ելույթները միշտ որակյալ են կենդանի երաժշտությամբ եւ վիզուալ շոուով, ինչպես նաեւ ցնցող հզորությամբ եւ մթնոլորտի անկեղծությամբ։ Իր երկարատեւ ստեղծագործական կյանքի ընթացքում ДДТ-ն թողարկել է տասնյակ հանրահայտ ալբոմներ։
Խումբը հայտնի է իր ինքնատիպ վիդեոաշխատանքներով, որոնց ստեղծմանը մասնակցել են հայտնի ռեժիսորներ եւ նկարիչներ ոչ միայն Ռուսաստանից, այլեւ տարբեր երկրներից։
Բեմից կհնչեն ինչպես հայտնի կոմպոզիցիաներ, այնպես էլ նոր երգեր վերջին ալբոմներից։
Տոմսերը կարելի է ձեռք բերել DDT2024.AM կայքում։
