TikTok-ի սեփականատեր, ByteDance ընկերության համահիմնադիր 41-ամյա Չժան Իմինը դարձել է Չինաստանի ամենահարուստ մարդը․ նա գլխավորում է երկրի ամենահարուստ մադկանց՝ Hurun China Rich List-ի այս տարվա ցուցակը՝ առաջ անցնելով շշալցված ջրի բիզնեսով զբաղվող Չժոնգ Շանշանից:
Իմինի կարողությունը գնահատվում է 49,3 միլիարդ։ Նա այս տիտղոսին է արժանանում այն բանից հետո, երբ անցած տարի ByteDance-ի եկամուտն աճեց 30%-ով՝ հասնելով 110 միլիարդ դոլարի:
Հիմնադրումից ի վեր TikTok-ն աճել է և այսօր ունի մինչև 200 միլիոն օգտատեր միայն ԱՄՆ-ում։ Երիտասարդ լսարան ունեցող հարթակի աշխատանքի հետ կապված, սակայն, մտահոգություններ կան, որոնք վերաբերում են ինչպես ԱՄՆ ազգային անվտանգությանը, այնպես էլ երեխաների պաշտպանությանը:
Չնայած կարգավորող ճնշումներին՝ TikTok-ը շարունակում է աճել: Այն բախվել է սահմանափակումների բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Հնդկաստանում, որտեղ այն ամբողջապես արգելվել է։ Արևմտյան երկրները, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Կանադան և Ավստրալիան, սահմանափակում են TikTok-ի օգտագործումը պետական սարքերում:
