Էրդողանը շնորհավորել է «Վրացական երազանք»-ին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ

Agenda-ն հայտնում է այն մասին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախաձեին խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։

«Անկեղծորեն շնորհավորում եմ Ձեր ղեկավարած «Վրացական երազանք» կուսակցությանը 2024 թվականի հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթանակի և առաջին տեղի համար։ Հուսով եմ, որ ընտրությունների արդյունքները հաջողություն կբերեն Վրաստանի ժողովրդին և մեր տարածաշրջանին»,– նշել է Էրդողանը։