Նաիմ Ղասեմը դարձել է «Հեզբոլլահի» նոր առաջնորդ

Շուրայի՝ լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժման գլխավոր ղեկավար մարմնի խորհուրդը երեքշաբթի Նաիմ Ղասեմին հայտարարել է կազմակերպության առաջնորդ։

«Շուրայի խորհուրդը շեյխ Նաիմ Ղասեմին ընտրել է «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար»,- նշվել է շարժման հայտարարությունում, որից մեջբերում են կատարում արաբական լրատվամիջոցները։

 

Սեպտեմբերի վերջին իսրայելական ՌՕՈւ-ն ավիահարված հասցրեց Բեյրութի հարավային արվարձանին, որտեղ գտնվում էր «Հեզբոլլահի» կենտրոնատեղին։ Հարվածի հետեւանքով զոհվեց շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրալան։

Հոկտեմբերի 23-ի գիշերը Իսրայելի Պաշտպանության բանակը հայտարարել էր, որ հնարավոր է, որ ոչնչացրել է Նասրալայի հաջորդին՝ Հաշեմ Սաֆիեդդինին։

Ղասեմը 71 տարեկան է։ Նասրալայի մահվանից հետո նա կատարել է «Հեզբոլլահի» ղեկավարի պարտավորությունները։  1991-ից եղել է շարժման ղեկավարի տեղակալը։