ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ անհմին են մեղադրանքները, թե Ռուսաստանը միջամտել է Վրաստանի խորհրդարանական ընտրություններին: ։
Մինչդեռ, Վրաստանի նախագահը, ով աջակցում է ընդդիմությանը, իր հերթին հայտարարել է տոտալ ընտրակեղծիքների մասին։ Նրա խոսքով, կիրառվել են կեղծման բոլոր հնարավոր մեթոդները, իսկ կեղծիքը «լվանալու» համար օգտագործվել են ժամանակակից տեխնոլոգիաներ։ Անցած ընտրությունները նա անվանել է «ռուսական հատուկ օպերացիա» և ժողովրդի և երկրի դեմ «հիբրիդային պատերազմի» նոր ձև։
«Մենք վճռականորեն մերժում ենք նման մեղադրանքները, գիտեք, որ դրանք արդեն ստանդարտ բնույթ են կրում: Մեղադրանքը բացարձակապես անհիմն է, մենք վճռականորեն մերժում ենք այդ մեղադրանքները»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Կրեմլը գնահատում Ռուսաստանի կողմից ընտրություններին ենթադրյալ միջամտության մասին Զուրաբիշվիլիի հայտարարությունները։
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հավաքել է ձայների 53,93 տոկոսը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների մշակման արդյունքներով ընտրատեղամասերի 99,97 տոկոսից։ Խորհրդարան մտած բոլոր չորս ընդդիմադիր ուժերը, նրանց աջակցող ՀԿ-ները և Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվեցին ճանաչել այս արդյունքները՝ պնդելով, որ կեղծիք է:
