HayPress.am-ը շարունակում է հարցազրույցը «Կալիֆորնիան կուրիեր» թերթի խմբագիր եւ հրատարակիչ Հարութ Սասունյանի հետ:
— Դուք ասում եք, որ ընտրություններից հետո չեք կարողանում տեսնել երկրի նախագահին, ձեր՝ ամերիկահայերի ձայնն այլեւս լսելի չի լինում իրենց համար, մոռանում են հայերին: Բայց չէ՞ որ ԱՄՆ-ում կա հայկական մեծ համայնք, որը երեւի թե ավելի մեծ է քան, Ֆրանսիայի հայկական համայնքը: Բայ այնտեղ կարողանում երկրի նախագահի հետ հանդիպումներ ունենալ, կարծիքներ ու պահանջներ հնչեցնել: Այնտեղ շատ են հայամետ քաղաքապետերն ու պատգամավորները, որոնք միշտ հանդես են գալիս Հայաստանի ու Արցախի օգտին: Ինչու՞ է ԱՄՆ-ի լոբբին զիջում, թույլ՝ ֆրանսիականի համեմատ:
— Շատ ճիշտ եք: Ես մոտիկից հետևում եմ ֆրանսահայերի քաղաքական աշխատանքներին: Նրանք շատ լավ են աշխատում: Ես երկար տարիների ի վեր ապրում եմ ԱՄՆ-ում, լավ տեղյակ եմ ամերիկահայերի խնդիրներին: Ֆրանսահայերը ներառվել են ֆրանսիական քաղաքական կյանքի մեջ ամեն ոլորտներում, իրենք որպես հայ չէ, որ ապրում են ֆրանսիայում, այլ՝ ապրում են որպես Ֆրանսիայի քաղաքացի, առավելագույնը՝ որպես ֆրանսահայ: Բայց, Ամերիկայում այդպես չէ: Մենք ունենք հին սերունդ ամերիկահայերի, որոնք լրիվ կորել են հայկական շրջանակներից և ամերիկացու նման են, չեն զբաղվում հայկական հարցերով, թեև իրենք որոշ տեղեր ներառվել են հայկական հարցերի մեջ, բայց հայկականից հեռու են: Իսկ ինչը վերաբերում է վերջին տասնամյակներին Հայաստանից կամ միջին արևելքից Ամերիկա ներգաղթողներին, իրենք ավելի հայրենասեր են, հայ են, բայց իրենք ապրում են այնպես, ինչես իրենց երկրում են ապրել. այդքան էլ մասնագետ չեն մեր տեղական քաղաքական հարցերին: Իրենք սովորություն չունեն քաղաքական ակտիվություն ցուցաբերելու: Մեր այս պատկեռը լրիվ տարբեր է ամերիկյան հրեական համայնքից: Ամերիկայի մեջ հրեաները միջամուխ են ամերիկյան բոլոր ոլորտների մեջ և զբաղեցնում են ամենաբարձր ոլորտի մակարդակի պաշտոններ, ամեն տեսակի՝ թե քաղաքական, թե համալսարանական, մասնագիտական, ինժեներական և այլն: Այնպես, ինչպես ֆրանսահայերը անում են ֆրանսիայի մեջ: Դա է պատճառը, որ Ֆրանսիայի հայ ներկայացուցիչները հաճախ հանդիպում են երկրի նախագահի հետ, ամեն տարի մի մեծ ճաշկերույթ են կազմակերպում, և երկրի նախագահը ներկա է լինում, դա մի բան է, որ մենք ամերիկայում երբեք չենք կարող անել: Դա է տարբերությունը, որ մեր ճնշման միջոցները ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների վրա շատ սահմանափակ են:
Նաիրա Վանյան
Շարունակելի…
