Մի բռնարարը դատապարտում է մյուսին

Թուրքիայի ԱԳՆ-ն գրավոր հայտարարությամբ խստորեն դատապարտել է Իսրայելի հարձակումն Իրանի վրա։

«Տարածաշրջանում Իսրայելի կողմից հրահրված ահաբեկչության վերջը պատմական առաքելություն է դարձել միջազգային անվտանգության և հանգստության հաստատման տեսանկյունից։

Օրենքի կիրառմանը հետևելու և Նեթանյահուի կառավարությանը կանգնեցնելու համար մենք միջազգային հանրությանը կոչ ենք անում գործել հիմա։

Մերձավոր Արևելքում խաղաղությունը վերականգնելու համար անհրաժեշտ է, որ տարածաշրջանի երկրները և արտատարածաշրջանային դերակատարները ողջամիտ և խելամիտ դիրքորոշում որդեգրեն»,- ասվում է հայտարարության մեջ։