2025թ․ ծախսերի 55,85%-ը ուղղվելու է պաշտպանության ոլորտին․ Ֆինանսների նախարար

2025 թ․ կապիտալ ծախսերի 55,85%-ն ուղղվելու է պաշտպանության ոլորտին, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ ոլորտի ծախսերը կկազմեն 664,7 միլիարդ դրամ, որը 20%-ով կգերազանցի 2024թ․ պետբյուջեով սահմանված պաշտպանությանն ուղղվող ծախսերը։ Արդյունքում պաշտպանությանն ուղղվող ծախսերը կկազմեն համախառն ներքին արդյունքի 6%-ը և 2024թ․-ի համեմատ 0,7%-ով շատ կլինեն։