«Վրացական երազանքը» առաջատարն է…

Վրաստանի ենտրոնական ընտրական հանձնաժողովը  հայտնել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ստացել է ձայների 52,99 տոկոսը՝ էլեկտրոնային ձայների 97 տոկոսի հաշվարկից հետո։

«Վրացական երազանքի» առաջնորդ Իվանիշվիլին, ում համարում են «Ռուսաստանի» մարդը, մեղադրել էր ընդդիմադիր կուսակցություններին՝ «օտար երկրի գործակալ լինելու մեջ, որոնք միայն կատարում են օտար երկրների առաջադրանքները: Իսկ դրանք, ըստ Իվանիշվիլու,  հրահրում են, որ Վրաստանը պատերազմ սկսի Ռուսաստանի հետ: Նա նաև խոստացել է արգելել բոլոր արևմտամետ ընդդիմադիր խմբերի գործունեությունը, եթե կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն ստանա:

Վրաստանի արևմտամետ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ով պարբերաբար քննադատել է «Վրացական երազանքին»,  հաղթանակ էր  տոնում մրցակցային էքզիթ փոլերի հրապարակման ժամանակ:

Հայտարարություններ կան քվեարկության խախտումների մասին: Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդը քվեաթերթիկները լցնում Մառնեուլիի ընտրատեղամասերից մեկի արկղի մեջ:

Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է, որ հետաքննություն է սկսել, իսկ ԿԸՀ-ն հայտնել է, որ քրեական գործ է հարուցվել, և որ ընտրատեղամասի բոլոր արդյունքները անվավեր են ճանաչվելու:

 Հիշեցնենք, որ Բրյուսելը դադարեցրեց Վրաստանի՝ ԵՄ անդամակցության գործընթացը այն բանից հետո, երբ «Վրացական երազանք»-ն ընդունեց «գործակալների» մասին օրենքներ, որոնք, ըստ Արեւմուտքի, սահմանափակում են խոսքի ազատություն:

Վրաստանի փողոցներում առայժմ խաղաղ է: