Իրանում իսրայելական հարձակման հետևանքով՝ երկու զինվոր է զոհվել

Tasnim լրատվական գործակալությունից հայտնում են այն մասին, որ Իրանում իսրայելական հարձակման հետևանքով՝ երկու զինվոր է զոհվել։

«Իրանի Իսլամական Հանրապետության բանակը երեկ գիշեր զոհաբերել է իր երկու մարտիկներին՝ հանցավոր իսրայելական ռեժիմի հրթիռների դեմ առճակատման ժամանակ՝ Իրանի անվտանգությունը պաշտպանելու և Իրանի ժողովրդին ու շահերին վնաս չհասցնելու համար», — նշել են Իսլամական Հանրապետության զինված ուժերը։

Իրանի հակաօդային պաշտպանությունը որսացել և հաջողությամբ հետ է մղել հարձակումները։ Ասվում է, որ որոշ շրջաններում սահմանափակ վնասներ են հասցվել, որոնց չափերը ճշտվում են։