Իսրայելի հարձակման պահին Իրանի վրայով 5 ռուսական ինքնաթիռ էր թռչում

Коммерсант-ը գրել է այն մասին, որ Ռուսաստանից ժամանած հինգ ինքնաթիռներ թռչում էին Իրանի վրայով, երբ երկիրը ենթարկվեց Իսրայելի հարձակմանը։

ՌԻԱ Նովոստին հայտնել է, որ Օդում ինքնաթիռներ են եղել Եկատերինբուրգ-Շարժա, Կազան-Շարժա, Մոսկվա-Աբու Դաբի, Մոսկվա-Դուբայ և Սանկտ Պետերբուրգ-Դուբայ չվերթերով։

Flightradar ծառայության տվյալներով՝ Իրանն ու Իրաքն ավելի ուշ փակել են իրենց օդային տարածքը։

Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հայտնել էին շաբաթ վաղ առավոտյան Իսրայելի կողմից Իրանում ռազմական օբյեկտներին հարվածելու մասին:Թեհրանն ասել է, որ օբյեկտներին «սահմանափակ վնաս է հասցվել»: Միաժամանակ Թել Ավիվը պնդում է, որ հաջողությամբ հասել է Իրանին հարվածելու իր նպատակներին։