Կեղծարարները Telegram-ում խաբեության նոր մեթոդ են կիրառել

«Իզվեստիա» թերթը տեղեկացնում է այն մասին, որ  չարագործներն սկսել են Telegram-ում խաբեության նոր մեթոդ կիրառել, որի միջոցով գողանում են մարդկանց օգտահաշիվները։

«Անվտանգության խորհուրդներ» կոչվող օգտահաշվից չարագործները, ներկայանալով որպես մեսենջերի աջակցության ծառայության աշխատակից, օգտատիրջը զգուշացնում են, թե իբր նրա օգտահաշիվն արգելափակել է այն բանից հետո, երբ իրենք տեղեկություններ են ստացել, որ այդ դրանով խարդախություն է արվում։ Նրանք նաև նշում են, որ տվյալ օգտահաշվով կասկածելի գործունեություն ծավալելու տեղեկությունը հաստատվել է իրենց համակարգով։

Դրանից հետո խաբեբաներն օգտատիրոջն առաջարկում են նույնականացում անցնել և այդ նպատակով ուղարկում են հղում և խնդրում անցնել այդ հղմամբ, որն իրականում տանում է դեպի նույնականացման կեղծ էջ։ Եթե ​​օգտատերն այնտեղ մուտքագրում է իր տվյալները, ապա խարդախներն արդեն կարող են այդ տվյալներով հասանելիություն ստանալ զոհի օգտահաշվին և գողանալ այն։