Թրամփի հաղթանակի դեպքում ԵՄ-ն մտադիր է ուժեղացնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները

Reuters գործակալությունը, Euromedia24.com-ի փոխանցմամբ՝ հայտնել է այն մասին, որ Եվրամիությունը դիտարկում է ԱՄՆ նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցությունից թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակի դեպքում Ռուսաստանի նկատմամբ սահմանափակող միջոցներն ուժեղացնելու հնարավորությունը:
Նրա տեղեկատվությամբ ՝ եվրոպացի պաշտոնյաները ցանկանում են վստահ լինել, որ ԵՄ հակառուսական պատժամիջոցներն ուժի մեջ կմնան երկար ժամանակ, նույնիսկ եթե Վաշինգտոնը նոր վարչակազմի գալով որոշի փոխել կուրսը: Ինչպես նշել է գործակալությունը, քննարկվող միջոցները կարող են վերաբերել ՌԴ ակտիվների սառեցմանը եւ պատժամիջոցների շրջանցման վերահսկողությանը:
Ինչպես նշել են գործակալության զրուցակիցները, ԵՄ-ն նաեւ մտադիր է սեւ ցուցակում ավելացնել եւս 45 նավ, որոնք, ինչպես պնդում են, ռուսական նավթ են տեղափոխում, եւ սահմանափակումներ մտցնել Ռուսաստանից հեղուկացված բնական գազի ներկրման հարցում: