Միջազգային ԶԼՄ-ները հայտնում են այն մասին, որ Ֆրանսիան 100 միլիոն եվրո օգնության փաթեթ կտրամադրի Լիբանանին։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Լիբանանի աջակցության միջազգային համաժողովում, որն այսօր բացվել է Փարիզում։ Համաժողովի մեկնարկին Մակրոնը վերսկսել է կրակի անհապաղ դադարեցման իր կոչը։
Այսօր իր բացման խոսքում Մակրոնը Իսրայելին կոչ է արել դադարեցնել հարձակումները Լիբանանի շրջանների վրա, ընդգծել է Իսրայելի վրա «Հեզբոլլահի» հարձակումները դադարեցնելու անհրաժեշտությունը և մատնանշել ՄԱԿ-ի 1701 բանաձևի իրականացման անհրաժեշտությունը:
Մակրոնը հավելել է, որ Իրանը մղում է «Հեզբոլլահին» դիմակայել Իսրայելին, և որ «անհրաժեշտ է վերջ տալ լիբանանյան հողի վրա այլ երկրների պատերազմին»։
