Սահակաշվիլին դիմել է հայերին

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին գրառում է կատարել սոցիալական ցանցում՝ դիմելով Վրաստանի հայազգի բնակչությանը.

«Իմ թանկագին հայ հայրենակիցներ,  մեր ընդհանուր հայրենիքի՝ Վրաստանի ճակատագիրն է որոշվում։ Մի վախեցեք անցողիկ կառավարությունից, գնացեք ընտրության և գունավորեք ընդդիմությունը՝ հոկտեմբերի 26-ին 5 համարը։Իմացե՛ք, Վրաստանի եվրոպական ուղի վերադառնալուց է կախված նաև մեր հարևան Հայաստանի լինել-չլինելը, ինչպես նաև Կովկասում խաղաղության ճակատագիրը։ Ես ապավինում եմ Ձեր հայրենասիրությանը և իմաստությանը։

Ձեր՝ Միխեիլ Սաակաշվիլի»,– գրել է Սաակաշվիլին։