Նիկոլ Փաշինյանը մտել է 2018 թ․ իր դերի մեջ և նորից կռիվ է տալիս նախկինների շողքի հետ։ Այս անգամ նախընտրական քարոզարշավի «խորհրդանիշը» դարձել է մի մատնաչափ քարտեզի «բրոշկա», որն այնքան փոքր է, որ անգամ անհասկանալի է՝ Հայաստանից ինչ է մնում կամ, առհասարակ, մի բան մնում է, թե չի մնում՝ ըստ Փաշինյանի։ Քաղաքացիներից շատերը հրաժարվում են այն վերցնել Փաշինյանի ձեռքից։
Փաշինյանը շարունակում է «օրիգինալ» մտքեր արտահայտել ՀՀ պետականության մասին․ հիմա էլ ասում է՝ մենք Հայաստան չենք ունեցել, Արցախը կորցրել ենք, նոր ենք Հայաստան ունենում։ Ոչ վաղ անցյալում նա հայտարարում էր, թե Հայաստանը կադաստրի թուղթ չունի։
Հիմա Փաշինյանին ուղղված հարցեր են առաջանում, որոնք բարձրացնում են նաև ֆեյսբուքյան օգտատերերը․ բա որ Հայաստան չունեինք, դու ո՞ր երկրի վարչապետն ես դարձել 2018 թ․-ից՝ Հայաստանի Հանրապետությա՞ն, թե՞ Ադրբեջանի Հանրապետության։ Եթե այդ անհասկանալի կրծած քարտեզը կադաստրի թուղթ չունի, բա դու ո՞նց ես ուզում նորից դառնալ այդ «տարածքի» վարչապետը։
