ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը տեղյակ չի եղել Իսրայելի կողմից Իրանի «Հարավային Պարս» գազի հանքավայրին հարվածելու ծրագրերի մասին։
Նրա խոսքով` Կատարը ևս կապ չի ունեցել այդ գործողության հետ և տեղյակ չի եղել դրա նախապատրաստման մասին։
«ԱՄՆ–ն ոչինչ չգիտեր այդ հարձակման մասին, իսկ Կատարը որևէ կերպ առնչություն չի ունեցել», – գրել է Թրամփը «Truth Social» սոցցանցում։
ԱՄՆ առաջնորդը շեշտել է, որ Իսրայելը չի շարունակի հարվածել այդ օբյեկտին։ Միևնույն ժամանակ նա զգուշացրել է, որ իրավիճակը կարող է կտրուկ փոխվել` Թեհրանի կողմից պատասխան գործողությունների դեպքում։
«Եթե Իրանը Կատարի վրա հարձակվելու անխոհեմ որոշում կայացնի, ԱՄՆ–ն Իսրայելի համաձայնությամբ կամ առանց դրա «Հարավային Պարս» հանքավայրին այնպիսի ուժով կհարվածի, ինչպիսին Իրանը երբեք չի տեսել», – հայտարարել է Թրամփը։
Ավելի վաղ Իրանը զգուշացրել էր Կատարի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի էներգետիկ ենթակառուցվածքներին հնարավոր հարվածներ հասցնելու մասին՝ ի պատասխան «Հարավային Պարս» գազի հանքավայրի օբյեկտների ուղղությամբ ամերիկա–իսրայելական գրոհների։
Փաստորեն ստացվում է, որ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն և, առհասարակ, ռազմական իրավիճակը դուրս է եկել ԱՄՆ նախագահի վերահսկողությունից…
