ՕՁԸ ՏԱՔԱՑՆՈՂԻՆ Է ԿԾՈՒՄ

Այն, որ ընտրություններից առաջ իշխանությունը պատրաստ է ցանկացած քայլի ընդդիմադիր լրատվամիջոցներին լռեցնելու համար, հայտնի էր վաղուց: Ավելին, խմբագիրների ու լրագրողների անունները նույնպես մոտավոր հայտնի են: Հիմա եկել է «Փաշինյանը վերժի ժամանակը», ու նա սկսել է իր սև գործը՝ իրեն քննադատող լրագրողներին ու լրատվամիջոցներին պատժելու ուղղությամբ:

«Հրապարակի» խմբագիր Արմինե Օհանյանը հրավիրվել է Քննչական կոմիտե: Հրավիրման և հարցաքննելու առիթը 2024-ի դեկտեմբերին գրված խմբագրականն է, որն, ըստ ՔԿ-ի, պարունակում է բռնի իշխանափոխության հրապարակային կոչեր: Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածը դարձել է գործիք իշխանության համար և քաղաքական հետապնդումների կիրառման միջոց: Այդ հոդվածով մեղադրանք է առաջադրվել Սամվել Կարապետյանին և Միքայել Աջապահյանին:

Արմինե Օհանյանին առայժմ հրավիրել են որպես վկա՝ հարցաքննության, և նա ստորագրել է նախաքննական գաղտնիք չբացահայտելու գրության տակ: Զավեշտն այն է, որ «բռնի իշխանափոխության» կոչը, ըստ Քննչականի, Օհանյանի կողմից հնչել է մոտ մեկուկես տարի առաջ, սակայն իրավապահներին մտահոգել է միայն հիմա՝ ընտրություններից առաջ:

Կենտրոնանանք նաև հարցի բարոյական կողմին. Արմինե Օհանյանը պատահական մարդ չէ Նիկոլ Փաշինյանի կյանքում. 2008 թվականի մարտի մեկից հետո, երբ Փաշինյանը փախել ու ընդհատակ էր մտել, նրան իր տանը թաքստոց ու հանգրվան էր տվելԱրմինե Օհանյանը: Ամիսներ շարունակ իր ու ընտանիքի անվտանգությունը վտանգելով, Օհանյանը պահել է Փաշինյանին՝ իր միջոցների հաշվին: Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում Փաշինյանը «Հրապարակին» դատի էր տվել մեկ մլն դրամի փոխհատուցման պահանջով՝ առանց հաշվելու, թե Օհանյանը ժամանակին որքան գումար է ծախսել իր սննդի, հագուստի և այլ կենցաղային ծախսերի վրա:

Նիկոլ Փաշինյանի քայլերից հետո հաճախ թվում է, թե նա հասել է ամենավերջին կետին, ամենացածր քայն է կատարել, որից ներքև էլ տեղ չկա: Սակայն իրականությունը ցույց է տալիս, որ նրա համար միշտ կա նոր՝ ավելի ցածր մակարդակ, որտեղ կարող է իջնել՝ թե՛ մարդկային հարաբերություններում, թե՛ որպես երկրի ղեկավար:

Այստեղ տեղին է արտահայտությունը՝ «օձը տաքացնողին է կծում»։

Նաիրա Վանյան