Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հաճախ է բախվում ԵՄ առաջնորդների հետ: Չորեքշաբթի օրը նա հայտարարել է, որ Եվրամիության գործադիր իշխանությունը փորձում է տապալել իր կառավարությունը և Բուդապեշտին պարտադրել «խամաճիկ» վարչակազմ։
«Մենք գիտենք, որ նրանք ցանկանում են մեզ ներքաշել պատերազմի մեջ (Ուկրաինա), որ նրանք ցանկանում են իրենց միգրանտներին պարտադրել մեզ… և մեր երեխաներին հանձնել գենդերային ակտիվիստներին: Մենք գիտենք, որ նրանք մտքում ունեն խամաճիկ կառավարություն, կուսակցություն, որը նրանք ցանկանում են պարտադրել մեզ», — ասել է Օրբանը՝ նկատի ունենալով ընդդիմադիր առաջնորդ Պիտեր Մագյարի Tisza կուսակցությանը:
Հիշեցնենք, որ Օրբանն այն մարդն է, ով գործարքի գնալով Ադրբեջանի հետ, հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած Ռամիլ Սաֆարովին արտահանձնել է Ադրբեջանին, ինչը բացասաբար է ընդունվել Հունգարիայի ընդդիմության կողմից:
Օրբանն իր պաշտոնավարման առաջին օրերի ընթացքում մի քանի սկանդալային օրինագծեր առաջադրեց, որոնց արդյունքում Հունգարիայում ճնշված է խոսքի ազատությունը, խաթարված է դատական իշխանությունը, տնտեսական ոլորտի, ոստիկանության, բանակի պաշտոններում նշանակվել են բացառապես մերձավոր շրջապատի մարդիկ: Մինչ օրս նա բացառապես իր ստեղծած բռնապետական կարգերով է պահպանում իր իշխանությունը:
