ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է 20 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ

Բաքվի ռազմական դատարանը հրապարակել է  Ռուբեն Վարդանյանի նկատմամբ դատավճիռը, ով մեղադրվում է Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով, այդ թվում՝ խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, ռազմական հանցագործությունների, ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման և այլ առանձնապես ծանր հանցագործությունների մեջ։

Դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման։ Մեղադրողը նախկինում առաջարկել էր ցմահ ազատազրկում։