ՍՓՅՈՒՌՔՅԱՆ «ԾԱՆՐ ՀՐԵՏԱՆԻՆ»՝ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵԿԵՂԵՑՈՒ

Ովքեր են այսօր ի աջակցություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարությամբ հանդես եկած սփյուռքահայ ազդեցիկ գործիչները։
1. Նուբար Աֆեյան
Ամերիկահայ գործարար, «Moderna»-ի համահիմնադիր և Flagship Pioneering-ի ղեկավար, Forbes-ի ցանկում ընդգրկված
միլիարդատեր։
2. Էնթոնի Բարսամյան
Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ։
3. Լորդ Արա Դարզին
Աշխարհի առաջատար վիրաբույժներից է։
Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի համաղեկավարն է:
4. Էրիկ Էսրայելյան
Առողջոպահական գիտությունների կլինիկական բժշկության պրոֆեսոր։
«Խոստում», «Ոչնչացնելու մտադրություն» ֆիլմերի պրոդյուսերն է: Վերջինս առաջադրվել է «Էմմիի»։
5. Վահե Գաբրաշ
Շվեյցարահայ ֆինանսիստ, գործարար և բարերար։
6. Վաչե Մանուկյան
Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում
անշարժ գույքի, բանկային գործի, դեղագործության, հյուրանոցային գործի խոշոր ձեռնարկատեր, բարերար։
7. Ջոզեֆ Ուղուրլյան
«ԱՄԲԵՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի հիմնադիր, իսպանական «Գրուպո Պրիզա» մեդիա ընկերության, ֆրանսիական Լիգա 1 ֆուտբոլային ակումբի՝ Լանս ՖԱ-ի նախագահ։
8. Պերճ Սեդրակյան
ՀԲԸՄ նախկին նախագահ, Նյու Յորքի ու Բեյրութի իրավաբանական պալատների անդամ։
Հայաստանի ամերիկյան համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ։