«Շնորհավորանքները կընդունեմ Բաղրամյան պողոտայում, ժամը 17.00».Գեղամ Մանուկյան

Սիրելիներս,
Կեսգիշերվանից շնորհավորանքներ եմ ստանում տարեդարձիս առիթով։ Կարծում եմ կարիք չկա բացատրելու, թե ինչ հոգեվիճակով եմ հերթական՝ 56-րդ տարին գլորում։
Շնորհակալ եմ բոլորիցդ ձեր ջերմ խոսքերի ու ամենակարեւոր մաղթանքների համար։
Ի պատասխան խնդրանք՝ շնորհավորական ուղերձ հղողներին այսօր ժամը 17:00-ին հրավիրում եմ հաջակցություն Բաքվում պահվող հայ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ հավաքի Բաղրամյան պողոտա, նախագահական նստավայրի դիմաց, որտեղ կայանալու են ԱՄՆ փոխնախագահ Վենսի պաշտոնական հանդիպումները։
Նրանց վերադարձը մեր պատվի ու Հայաստանի արժանապատվության հարց է։
Շնորհավորանքներն այնտեղ կընդունեմ։
❗️ՈՒ խնդրանք նաեւ՝ հետեւել իմ ինստագրամյան էջին, ուր մեր բոլոր հարցերի մասին բազում հրապրակումներ կան ու կլինեն։