Ինչպես գիտենք, 2025-ին համաներվեց 200 հազար ադրբեջանցի դատապարտված հանցագործ, որոնց մեծ մասը ացախյան պատերազմի մասնակիցներ կամ դրանց ընտանիքների անդամներ են: Ադրբեջանն այդ պատերազմը կոչում է «Հայրենական մեծ պատերազմ»: Տեղեկատվության համաձայն՝ Միլլի Մեջլիսի 2025 թվականի դեկտեմբերի 19-ի՝ «Սահմանադրության և ինքնիշխանության տարվա կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշումը 2025 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև 2026 թվականի փետրվարի 8-ը համատեղ կիրառվել է 15,119 անձի նկատմամբ՝ դատախազության և դատարանների, ինչպես նաև Արդարադատության նախարարության քրեակատարողական և պրոբացիոն ծառայությունների և քննչական վարչության կողմից։
Ըստ Ադրբեջանական ԶԼՄ-ների, ուղղիչ հիմնարկներում պատիժ կրողներից 15-ը ազատ է արձակվել Հայրենական մեծ պատերազմին մասնակցելու համար։ Համաներման արժանացածներից 14345-ը տղամարդիկ էին (այդ թվում՝ 18 անչափահաս: Համաներման կիրառումը շարունակվում է։
Եթե հաշվի առնենք Ալիևի համառ ջանքերը՝ 300 հազար ադրբեջանցի Հայաստան ուղարկելու ուղղությամբ, ապա լեգիտիմ կասկածներ են առաջանում, որ Հայաստան կուղարկվեն հենց այս՝ համաներված հանցագործները…
