Մեր ազգային ներուժը վատնելու ամենահայտնի ձևերից մեկը, հատկապես սփյուռքում, երիտասարդներին քաղաքականությամբ զբաղվելուց հեռու պահելն է:
Ունենք հսկայական ներուժ, որն առավելապես փոշիացվում է ներազգային շերտավորման պատճառով:
Օրինակ` այս դեպքում, երբ քաղաքական մասնակցության դեպքեր ունենում են, այն առավելապես պայմանավորված է լինում ներխմբային շահերով, ավելին` ստացվում է այնպես, որ եթե նույնիսկ հայերից ոմանք ցանկանում են քաղաքականությամբ զբաղվել, հայկական մեկ այլ խումբ հանկարծ որոշում է, որ սեփական թեկնածուին պետք է առաջ մղեն, այն դեպում, երբ ամբողջ հայկական համայնքը պետք է կազմակերպվեր ու առաջ մղեր նախապես որոշված անձանց, նրանց միջոցով նաև առաջ մղել նոր երիտասարդների…
Հայկական Սփյուռքի քաղաքական ակտիվությունը բնակության երկրում, ինչպես նաև հայկական Սփյուռքի չեզոք դիրքավորումը բնակության երկրում Հայկական Աշխարհի համար ունի ռազմավարական նշանակություն…
Ջորջ Դոքմեջյանը Կալիֆորնիայի 35-րդ նահանգապետ, ինչպես նաև ԱՄՆ-ում հայտնի որպես «Երկաթե դուքս»` իր սկզբունքային գործունեության համար։ Նա առաջին նահանգապետն էր, որ ապրիլի 24-ը Կալիֆորնիայում հռչակեց Հիշատակի օր։ Նա նաև փորձել էր ստեղծել հայկական մոբիլիզացիոն մի շարժում, որը պետք է Սփյուռքը համախմբեր միասնական տեսիլքի շուրջ` հանուն Հայաստանին օգնության։
Ցավոք, այսօր Հայաստանում այս մեծ հայորդուն չեն հիշում նույնիսկ նրանք, ովքեր իրենց ամերիկամետ ու եվրոպամետ են հռչակել…
Հույս ունեմ, որ մի օր կգանք դրան, և թե՛ Սփյուռքը, թե՛ Հայաստանը ապագայի միացյալ տեսիլք կունենան…
