Ռուսաստանի հայերը «դիմավորել» են Ալեն Սիմոնյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ ՌԴ կատարած այցի ընթացքում Ռուսաստանի հայերը հանրահավաք էին կազմակերպել ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան շենքի դիմաց։ Այդ օրը Սիմոնյանը նախատեսում էր այցելել դեսպանատուն, սակայն տեղեկանալով, թե ինչպես են իրեն պատրաստվում դիմավորել, այցը չեղարկել է։Ա Ակցիան սկսվել է տերունական աղոթքով: Մասնակիցները պարզել էին քաղբանտարկյալների լուսանկարներ, ինչպես նաև տիրադավ հոգևորականների նկարներ, որոնք կարմիր գծերով նշված էին որպես մերժման խորհրդանիշ։

Նման իրավիճակ էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին այցի ժամանակ․ նա ևս չի այցելել դեսպանատուն՝ իմանալով սպասվող ընդունելության մասին։

Երեկ տեղի ունեցած ակցիայից հատված կարող եք դիտել տեսանյութում։