Հոգեբան Միհրդատ Մադաթյանը գրում է.
«Տիկնայք և Պարոնայք
Ահա և մոտեցանք վերջին տասնամյակում Հայաստանի համար ամենակարևոր իրադարձությանը՝ հունիսի համապետական ընտրություններին, որը քաղաքականության հետ ավելի քիչ կապ ունի, քան ՀԱՅԻ ԻՆՔՆՈւԹՅԱՆ, ՊԱՏՎԻ, ԼԻՆԵԼԻՈւԹՅԱՆ և այլ արժեքների հետ, ինչով էլ,, հուսամ, առհավետ վերջ կդրվի Հայաստանում ԲԱԽՏԱԽՆԴԻՐ ԹՈւՐՔԱՄԵՏՆԵՐԻ Ու ԱԴՐԲԵՋԱՆԱՄՈԼՆԵՐԻ կամայականությունների դարաշրջանը։
Ես, իհարկե, համոզված եմ, որ շատ քիչ մարդ է մնացել Հայաստանում, ներառած նաև Փաշինյանին սատարողներին, ովքեր հավատում են Նիկոլ Փաշինյանի որևէ խոսքին, սակայն… Իրականում ռուսները լավ ասացվածք ունեն. «գողի գլխի գլխակն է այրվում» (на воре шапка горит)։ Փաշինյանի դեպքում այս «գլխարկի» շարունակական «այրումները» նկատելու համար ուղղակի անհրաժեշտ է հետևել, թե նա ինչում է մեղադրում ուշադիր, ԼԵԳԻՏԻՄ քաղաքական ընդդիմությանը, ով, ի հակառակ իրե,ն ոչ մի իշխանական լծակ չի ունեցել, որպեսզի գեթ մեկ ձայն կեղծի։ Եկեք գույքագրումը սկսենք հենց սրանից՝
1. ԼԵԳԻՏԻՄՈւԹՅՈւՆ… որի արդյունքում Փաշինյանը ժողովրդից պաշտպանվում է բազմահազար ու նորացված ոստիկանական համակարգով և, նույնիսկ, իր ֆանատների հետ հանդիպման ժամանակ, նրանց մանրակրկիտ ստուգման է ենթարկում։ Իրականության աչքերին նայելով եկեք ֆիքսենք, որ լեգիտիմ ղեկավարն իր ժողովրդից այսքան ՈՍՏԻԿԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈւԹՅԱՆ կարիք չպետք է ունենար։ Եվ ի՞նչ է անում այդ ընթացքում ՀՀ ԱՄԵՆԱ ՈՉ ԼԵԳԻՏԻՄ ԱՆՁԸ՝ ամենաբարձր ամբիոններից. իր ընդդիմադիրներին մեղադրում է ոչ լեգիտիմության մեջ։
2. ԺՈՂՈՎՐԴԻ ՄԱՍԻՆ ՀՈԳԱՏԱՐՈւԹՅՈւՆ… ինչի արդյունքում Փաշինյանը համարում է, որ թոշակառուն չգիտի, թե ինչի վրա ծախսի իր 10 000 դրամը և, դրա համար նրան չի հատկացվում իրավամբ իրեն հասանելիք այդ գումարը՝ թողնելով վերջինիս իր խղճուկ թոշակի հույսին, իսկ այ «վահագնալեքսանյաններն» ու «արսենթորոսյանները»՝ իրեն շրջապատող ուսապարկերը, իհարկե, թոշակառուից լավ գիտեն… և այդ պատճառով նրանցից ՅՈւՐԱՔԱՆՉՅՈւՐԻՆ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԱՏԿԱՑՆՈւՄ Է ուշադիր… 300-ից 350 թոշակառուի թոշակն ավելացնելու գումար՝ որպես պարգևավճար։ Եվ ի՞նչ է անում այդ ընթացքում ՀՀ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԱՄԵՆԱ ԿԵՂԵՔՈՂ ԱՆՁԸ՝ ամենաբարձր ամբիոններից իր ընդդիմադիրներին մեղադրում է նրանց անձնական գումարների տնօրինման մեջ, խաբելով ժողովրդին, թե գողոն է հետ բերելու ու նրանց բաժանելու։ Ի՞նչ եք կարծում, մարդն, ով թոշակառուին իրավմամբ հասնող փոոոքր մասնաբաժինը չի տալիս, ինչ որ բան կտա՞ ժողովրդին…
3. ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈւԹՅՈւՆ… որի արդյունքում Փաշինյանը, պինդ իր կրծքին է սեղմում Էրդողանի մակագրված գիրքը խոստանալով այն անպայման կարդալ։ Իր իշխանության ԹՈւՐՔԱՄԵՏՈւԹՅՈւՆՆ Ու ԱԴՐԲԵՋԱՆԱՄՈԼՈւԹՅՈւՆԸ փորձում է թաքցնել «հարևանների հետ լավ հարաբերություններ ունենալու…» սոուսի տակ, կտրուկ փչացնելով մեր դարավոր ԲԱՐԵԿԱՄ-ՀԱՐԵՎԱՆ ԻՐԱՆԻ հետ ունեցած մեր հարաբերությունները իր թուրքամետությամբ և ադրբեջանամոլությամբ։ Ամեն բան անելով, որ տարածաշրջանում ԱՄՆ ամենահզոր դաշնակից Թուրքիայի զորքերը կանգնեն Հայաստան-Իրան սահմանի վրա։ Մարդ, ով նվաստացրել է բոլոր ժամանակների Հայաստանի սիմվոլ ԱՐԱՐԱՏ լեռի արժեքը, հանձնել է ՀՀ Անկախության սիմվոլ Արցախը, ապականել է Հայ Առաքելական Եկեղեցին… Եվ ի՞նչ է անում այդ ընթացքում ՀՀ ԱՄԵՆԱ ՕՏԱՐԱՄՈԼ ԵՎ ԱԶԳԱԴԱՎ ԱՆՁԸ՝ ամեն առիթով ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ՀԱՅԵՐԻՆ մեղադրում է ռուսամետության մեջ…
4. ԽԱՂԱՂՈւԹՅՈւՆ… ինչի արդյունքում Թուրքիայի և Ադրբեջանի պետական այրերը արդեն բաց տեքստով ապագա ընտրություններում իրենց սատարումն են հայտնում Փաշինյանին և, դրան հակառակ, աշխարհի ամենահզոր երկրից՝ ԵՐԲԵՄՆԻ ՀԱՐՅՈւՐԱՄՅԱԿՆԵՐՈՎ ՄԵՐ ԲԱՐԵԿԱՄ ԵՐԿՐԻՑ հնչում է Հայաստանի նկատմամբ, ուշադի՛ր… ՀԱՏՈւԿ ՌԱԶՄԱԿԱՆ ՕՊԵՐԱՑԻԱ իրականացնելու կոչեր, ինչը ուղիղ փաշինյանական քաղաքականության արդյունք է և շատ ավելի մեծ սպառնալիք, հաշվի առնելով նաև, որ այդ երկրում ապրում է մոտավորապես այնքան հայ, որքան ապրում է ՀՀ-ում և, մեր տնտեսությունը ուղիղ կախված է այդ երկրից։ Արդյունքում կարելի է ասել, որ Փաշինյանը, բացի նրանից, որ հրահրեց 44 օրյա պատերազմը և հանձնեց Արցախը, հիմա նոր՝ ավելի մեծ ու սարսափելի պատերազմ է հրահրում… Եվ ի՞նչ է անում այդ ընթացքում ՀՀ ԱՄԵՆԱ ՀԱՅԱՏՅԱՑ ԵՎ ԿՈՆՖԼԻԿՏԱՅԻՆ ԱՆՁԸ. փորձում է կրկին ժողովրդին խաբել, թե ընդդիմությունը պատերազմ է հրահրում։
Իրականում այս ցանկը կարելի էր շարունակել, սակայն ես կարծում եմ, որ Փաշինյանի մասին խոսելը ավելորդ ժամանակի վատնում է, մանավանդ, որ նա և իր թիմակիցները վայելում են ՀՀ բյուջեն վատնելու (իրենց համոզիչ պատկերացմամբ լափամանից լափելու) վերջին երկու-երեք ամիսը։ 2026 թվականի Հունիսի 7-ը կլինի Հայաստանը թուրքամետներից և ադրբեջանամոլներից մաքրելու, դեպի արդարություն վերադառնալու, հայ մնալու և Արարատի մասին երազանքը վերականգնելու օր, օր, որը, միգուցե, մեզ կրկին բերի վաղվա՝ խաղաղ Արցախ ունելանուն»։
